Նեապոլում 69 մարդ Է կալանավորվել մաֆիական գործունեության մեղադրանքով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ Իտալիայի Ֆինանսական գվարդիայի հատուկ ստորաբաժանումները մարտի 15-ի լուսաբացին Նեապոլում իրականացրել են կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ընդգրկուն գործողություն, որի ընթացքում կալանավորվել Է 69 մարդ, այդ թվում՝ քաղաքական գործիչներ ու ձեռնարկատերեր, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով տեղական զանգվածային լրատվամիջոցներին:
Իտալիայի իրավապահ մարմիններից ստացված տեղեկատվության համաձայն՝ գործողությունն ուղղված Էր «Կազալեզի» հզոր կլանի դեմ, որը գործում Է տեղական հանցավոր կազմակերպության՝ կամոռայի շրջանակներում: Կալանավորվածներին առաջադրվել են կոռուպցիայի, պետական կապալների բաշխման հայտամրցույթներ անցկացնելիս պաշտոնեական դիրքի չարաշահման, մաֆիական գործունեության մասնակցության մեղադրանքներ:
Կալանավորվածների անուններն առայժմ չեն նշում, սակայն լրագրողներին հայտնի Է դարձել, որ նրանց թվում են տեղական վարչակազմի ներկայացուցիչներ, պետական ծառայողներ, գործարարներ, ինժեներներ եւ նույնիսկ համալսարանի պրոֆեսորներ Հարավային Իտալիայի Կամպանիայի մարզից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



