Նեապոլում 69 մարդ Է կալանավորվել մաֆիական գործունեության մեղադրանքով
INTERNATIONAL NEWS Իտալիայի Ֆինանսական գվարդիայի հատուկ ստորաբաժանումները մարտի 15-ի լուսաբացին Նեապոլում իրականացրել են կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ընդգրկուն գործողություն, որի ընթացքում կալանավորվել Է 69 մարդ, այդ թվում՝ քաղաքական գործիչներ ու ձեռնարկատերեր, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով տեղական զանգվածային լրատվամիջոցներին:
Իտալիայի իրավապահ մարմիններից ստացված տեղեկատվության համաձայն՝ գործողությունն ուղղված Էր «Կազալեզի» հզոր կլանի դեմ, որը գործում Է տեղական հանցավոր կազմակերպության՝ կամոռայի շրջանակներում: Կալանավորվածներին առաջադրվել են կոռուպցիայի, պետական կապալների բաշխման հայտամրցույթներ անցկացնելիս պաշտոնեական դիրքի չարաշահման, մաֆիական գործունեության մասնակցության մեղադրանքներ:
Կալանավորվածների անուններն առայժմ չեն նշում, սակայն լրագրողներին հայտնի Է դարձել, որ նրանց թվում են տեղական վարչակազմի ներկայացուցիչներ, պետական ծառայողներ, գործարարներ, ինժեներներ եւ նույնիսկ համալսարանի պրոֆեսորներ Հարավային Իտալիայի Կամպանիայի մարզից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



