Ակադեմիայի նախագահը գովեստով Է խոսել «Օսկարի» հանձնման ժամանակ ծագած խառնաշփոթության մասին
МЕЖДУНАРОДНОЕ Փետրվարին «Օսկար» մրցանակի հանձնման 89-րդ արարողության ժամանակ լավագույն ֆիլմի հետ կապված խառնաշփոթությունն ապշեցնող Էր, բայց հիանալի Էր այն արժանապատվության տեսակետից, որով պատային իրադրությունից դուրս եկան «Լա Լա Լենդ» եւ «Լուսնի լույսը» կինոժապավենների ստեղծողները: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 13-ին Օսթինում (Տեխասի նահանգ) այս վիճելի կարծիքը հայտնել Է այդ պարգեւները շնորհող Կինոարվեստների ամերիկյան ակադեմիայի նախագահ Շերիլ Բուն Այզեքս ը:
«Դա ապշանք առաջացրեց»,- խոստովանել Է նա: «Այնուամենայնիվ ես հատկանշական եմ համարում այն, որ հաշված րոպեներում «Լա Լա Լենդի» եւ «Լուսնի լուսի» ստեղծողները ցուցաբերեցին մարդկայնություն, փոխադարձ հարգանք եւ սիրալիրություն: Դա մի առանձնահատուկ եւ արտասովոր բան Էր»,- կարծում Է Ակադեմիայի նախագահը: Այզեքսը նաեւ գովեստով Է խոսել արարողությունը վարողի՝ հայտնի կատակերգու դերասան Ջիմի Քիմելի մասին՝ նրան համարելով «հանդիսության իդեալական տերը», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



