Ակադեմիայի նախագահը գովեստով Է խոսել «Օսկարի» հանձնման ժամանակ ծագած խառնաշփոթության մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ Փետրվարին «Օսկար» մրցանակի հանձնման 89-րդ արարողության ժամանակ լավագույն ֆիլմի հետ կապված խառնաշփոթությունն ապշեցնող Էր, բայց հիանալի Էր այն արժանապատվության տեսակետից, որով պատային իրադրությունից դուրս եկան «Լա Լա Լենդ» եւ «Լուսնի լույսը» կինոժապավենների ստեղծողները: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 13-ին Օսթինում (Տեխասի նահանգ) այս վիճելի կարծիքը հայտնել Է այդ պարգեւները շնորհող Կինոարվեստների ամերիկյան ակադեմիայի նախագահ Շերիլ Բուն Այզեքս ը:
«Դա ապշանք առաջացրեց»,- խոստովանել Է նա: «Այնուամենայնիվ ես հատկանշական եմ համարում այն, որ հաշված րոպեներում «Լա Լա Լենդի» եւ «Լուսնի լուսի» ստեղծողները ցուցաբերեցին մարդկայնություն, փոխադարձ հարգանք եւ սիրալիրություն: Դա մի առանձնահատուկ եւ արտասովոր բան Էր»,- կարծում Է Ակադեմիայի նախագահը: Այզեքսը նաեւ գովեստով Է խոսել արարողությունը վարողի՝ հայտնի կատակերգու դերասան Ջիմի Քիմելի մասին՝ նրան համարելով «հանդիսության իդեալական տերը», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



