Ակադեմիայի նախագահը գովեստով Է խոսել «Օսկարի» հանձնման ժամանակ ծագած խառնաշփոթության մասին
INTERNATIONAL NEWS Փետրվարին «Օսկար» մրցանակի հանձնման 89-րդ արարողության ժամանակ լավագույն ֆիլմի հետ կապված խառնաշփոթությունն ապշեցնող Էր, բայց հիանալի Էր այն արժանապատվության տեսակետից, որով պատային իրադրությունից դուրս եկան «Լա Լա Լենդ» եւ «Լուսնի լույսը» կինոժապավենների ստեղծողները: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 13-ին Օսթինում (Տեխասի նահանգ) այս վիճելի կարծիքը հայտնել Է այդ պարգեւները շնորհող Կինոարվեստների ամերիկյան ակադեմիայի նախագահ Շերիլ Բուն Այզեքս ը:
«Դա ապշանք առաջացրեց»,- խոստովանել Է նա: «Այնուամենայնիվ ես հատկանշական եմ համարում այն, որ հաշված րոպեներում «Լա Լա Լենդի» եւ «Լուսնի լուսի» ստեղծողները ցուցաբերեցին մարդկայնություն, փոխադարձ հարգանք եւ սիրալիրություն: Դա մի առանձնահատուկ եւ արտասովոր բան Էր»,- կարծում Է Ակադեմիայի նախագահը: Այզեքսը նաեւ գովեստով Է խոսել արարողությունը վարողի՝ հայտնի կատակերգու դերասան Ջիմի Քիմելի մասին՝ նրան համարելով «հանդիսության իդեալական տերը», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
AraratBank Receives STP Excellence Award from Commerzbank
AG
2
Ucom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum
3
IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026
4
FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in Yerevan
5
IDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025



