Ճապոնիան Մալայզիային Է փոխանցել Կիմ Չեն Նամի մատնադրոշմները
МЕЖДУНАРОДНОЕ Ճապոնական կողմը Մալայզիայի ոտիկանությանն Է փոխանցել անցած ամսին Քուալա Լումպուրում մահացած Կիմ Չեն Նամի՝ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի եղբոր մատնադրոշմները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Kyodo ճապոնական գործակալությունը:
Կիմ Չեն Նամի մատնադրոշմները ճապոնացի իրավապահներն ստացել Էին տակավին 2001 թվականին, երբ նա փորձել Էր Ճապոնիա թափանցել կեղծ փաստաթղթերով, բայց ձերբակալվել Էր ու արտաքսվել երկրից: Մալայզիական կողմին այդ տվյալների հանձնումը դարձել Է Կիմ Չեն Նամի մահվան գործով Մալայզիայի եւ Ճապոնիայի միջեւ ուղղակի համագործակցության առաջին փաստը:
Կիմ Չեն Նամը մահացել Է փետրվարի 13-ին Քուալա Լումպուրի օդանավակայանից հիվանդանոց տեղափոխման ճանապարհին: Մալայզիայի առողջապահության նախարարության տվյալներով՝ մահը վրա Է հասել արգելված նյարդակաթվածահարական նյութի ներգործության հետեւանքով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Почему велопробег был «перенесён» на три дня? «Паст»
2
Уничтожить половину собственного народа? Анатомия эйфории власти и государственности: «Паст»
3
Какой была явка на предыдущих выборах? «Паст»
4
Пашинян по итогам предстоящих выборов в Армении не станет премьером, а власть в его лице потеряет по...
5
Молчать, молчать, вот так молчать… «Паст»



