Ճապոնիան Մալայզիային Է փոխանցել Կիմ Չեն Նամի մատնադրոշմները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ Ճապոնական կողմը Մալայզիայի ոտիկանությանն Է փոխանցել անցած ամսին Քուալա Լումպուրում մահացած Կիմ Չեն Նամի՝ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի եղբոր մատնադրոշմները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Kyodo ճապոնական գործակալությունը:
Կիմ Չեն Նամի մատնադրոշմները ճապոնացի իրավապահներն ստացել Էին տակավին 2001 թվականին, երբ նա փորձել Էր Ճապոնիա թափանցել կեղծ փաստաթղթերով, բայց ձերբակալվել Էր ու արտաքսվել երկրից: Մալայզիական կողմին այդ տվյալների հանձնումը դարձել Է Կիմ Չեն Նամի մահվան գործով Մալայզիայի եւ Ճապոնիայի միջեւ ուղղակի համագործակցության առաջին փաստը:
Կիմ Չեն Նամը մահացել Է փետրվարի 13-ին Քուալա Լումպուրի օդանավակայանից հիվանդանոց տեղափոխման ճանապարհին: Մալայզիայի առողջապահության նախարարության տվյալներով՝ մահը վրա Է հասել արգելված նյարդակաթվածահարական նյութի ներգործության հետեւանքով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



