Ճապոնիան Մալայզիային Է փոխանցել Կիմ Չեն Նամի մատնադրոշմները
INTERNATIONAL NEWS Ճապոնական կողմը Մալայզիայի ոտիկանությանն Է փոխանցել անցած ամսին Քուալա Լումպուրում մահացած Կիմ Չեն Նամի՝ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի եղբոր մատնադրոշմները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Kyodo ճապոնական գործակալությունը:
Կիմ Չեն Նամի մատնադրոշմները ճապոնացի իրավապահներն ստացել Էին տակավին 2001 թվականին, երբ նա փորձել Էր Ճապոնիա թափանցել կեղծ փաստաթղթերով, բայց ձերբակալվել Էր ու արտաքսվել երկրից: Մալայզիական կողմին այդ տվյալների հանձնումը դարձել Է Կիմ Չեն Նամի մահվան գործով Մալայզիայի եւ Ճապոնիայի միջեւ ուղղակի համագործակցության առաջին փաստը:
Կիմ Չեն Նամը մահացել Է փետրվարի 13-ին Քուալա Լումպուրի օդանավակայանից հիվանդանոց տեղափոխման ճանապարհին: Մալայզիայի առողջապահության նախարարության տվյալներով՝ մահը վրա Է հասել արգելված նյարդակաթվածահարական նյութի ներգործության հետեւանքով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
AraratBank Receives STP Excellence Award from Commerzbank
AG
2
Ucom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum
3
IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026
4
FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in Yerevan
5
IDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025



