Թուրք նախարարի մեքենան Նիդեռլանդներ մտնելիս կանգնեցրել են
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայի ընտանիքի հարցերի եւ սոցիալական քաղաքականության նախարար Ֆաթմա Բեթյուլ Սայամ Քայայի մեքենան Նիդեռլանդներ մտնելիս կանգնեցրել են: Այս մասին հաղորդում է Anadolu գործակալությունը:
Քայան մտադիր էր Ռոտերդամ այցելել, չնայած նրա մասնակցությամբ որեւէ միջոցառում Նիդեռլանդներում ծրագրված չէր:
Հաղորդվում է, որ Նիդեռլանդների ՆԳՆ աշխատակիցները ճանապարհը փակել են Ռոտերդամում Թուրքիայի գլխավոր հյուպատոսության շենքի մոտ:
Ավելի վաղ նախարարը հայտարարել էր, որ Գերմանիա այցից հետո մտադիր է Նիդեռլանդներ մեկնել ցամաքային տրանսպորտով այն բանից հետո, երբ հոլանդական իշխանություններն արգելել էին Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուի օդանավի վայրէջքը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



