Թուրք նախարարի մեքենան Նիդեռլանդներ մտնելիս կանգնեցրել են
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի ընտանիքի հարցերի եւ սոցիալական քաղաքականության նախարար Ֆաթմա Բեթյուլ Սայամ Քայայի մեքենան Նիդեռլանդներ մտնելիս կանգնեցրել են: Այս մասին հաղորդում է Anadolu գործակալությունը:
Քայան մտադիր էր Ռոտերդամ այցելել, չնայած նրա մասնակցությամբ որեւէ միջոցառում Նիդեռլանդներում ծրագրված չէր:
Հաղորդվում է, որ Նիդեռլանդների ՆԳՆ աշխատակիցները ճանապարհը փակել են Ռոտերդամում Թուրքիայի գլխավոր հյուպատոսության շենքի մոտ:
Ավելի վաղ նախարարը հայտարարել էր, որ Գերմանիա այցից հետո մտադիր է Նիդեռլանդներ մեկնել ցամաքային տրանսպորտով այն բանից հետո, երբ հոլանդական իշխանություններն արգելել էին Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուի օդանավի վայրէջքը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



