Թուրք նախարարի մեքենան Նիդեռլանդներ մտնելիս կանգնեցրել են
INTERNATIONAL NEWSԹուրքիայի ընտանիքի հարցերի եւ սոցիալական քաղաքականության նախարար Ֆաթմա Բեթյուլ Սայամ Քայայի մեքենան Նիդեռլանդներ մտնելիս կանգնեցրել են: Այս մասին հաղորդում է Anadolu գործակալությունը:
Քայան մտադիր էր Ռոտերդամ այցելել, չնայած նրա մասնակցությամբ որեւէ միջոցառում Նիդեռլանդներում ծրագրված չէր:
Հաղորդվում է, որ Նիդեռլանդների ՆԳՆ աշխատակիցները ճանապարհը փակել են Ռոտերդամում Թուրքիայի գլխավոր հյուպատոսության շենքի մոտ:
Ավելի վաղ նախարարը հայտարարել էր, որ Գերմանիա այցից հետո մտադիր է Նիդեռլանդներ մեկնել ցամաքային տրանսպորտով այն բանից հետո, երբ հոլանդական իշխանություններն արգելել էին Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուի օդանավի վայրէջքը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



