Բիգուդիները հանել մոռացած կին դատավորը Հարավային Կորեայում աշխատասիրության խորհրդանիշ Է դարձել
МЕЖДУНАРОДНОЕ Հարավային Կորեայի Սահմանադրական դատարանի նախագահ Լի Չոն Մին իր երկրում կնոջ աշխատասիրության խորհրդանիշ Է դարձել այն բանից հետո, երբ պատահաբար աշխատանքի Էր եկել բիգուդիները մազերին: Այդ մասին մարտի 10-ին հայտնել Է Associated Press-ը:
54-ամյա Լին, շտապելով աշխատանքի, մոռացել Էր հանել մազերը գանգրացնող երկու վարդագույն պլաստիկե հարմարանքները: Նա պետք Է հրապարակեր Սահմանադրական դատարանի վճիռը, որով հաստատվել Է երկրի նախագահ Պակ Կըն Հեի պաշտոնազրկման որոշումը:
Ինչպես նշվում Է լրատվական գործակալության նյութում, երկրի բազմաթիվ բնակիչներ մոռացված բիգուդիների մեջ տեսել են ոչ թե թափթփվածություն, այլ իր աշխատանքին նվիրվածություն, չնայած այն բանին, որ Հարավային Կորեայում գոյություն ունի կանանց անթերի արտաքնի պաշտամունք:
Քաղաքացիները նաեւ հիշել են, թե ինչպես Էր պաշտոնից հեռացված Պակ Կըն Հեն 2014 թվականին «Սեւոլ» լաստանավի կործանումից մի քանի ժամ անց վարսավիրի հրավիրել իր նստավայր:
Ազգի առջեւ հանդես գալով սգո խոսքով՝ նախագահը եղել Է անթերի սանրվածքով:
1
Почему велопробег был «перенесён» на три дня? «Паст»
2
Уничтожить половину собственного народа? Анатомия эйфории власти и государственности: «Паст»
3
Какой была явка на предыдущих выборах? «Паст»
4
Пашинян по итогам предстоящих выборов в Армении не станет премьером, а власть в его лице потеряет по...
5
Молчать, молчать, вот так молчать… «Паст»



