Բիգուդիները հանել մոռացած կին դատավորը Հարավային Կորեայում աշխատասիրության խորհրդանիշ Է դարձել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ Հարավային Կորեայի Սահմանադրական դատարանի նախագահ Լի Չոն Մին իր երկրում կնոջ աշխատասիրության խորհրդանիշ Է դարձել այն բանից հետո, երբ պատահաբար աշխատանքի Էր եկել բիգուդիները մազերին: Այդ մասին մարտի 10-ին հայտնել Է Associated Press-ը:
54-ամյա Լին, շտապելով աշխատանքի, մոռացել Էր հանել մազերը գանգրացնող երկու վարդագույն պլաստիկե հարմարանքները: Նա պետք Է հրապարակեր Սահմանադրական դատարանի վճիռը, որով հաստատվել Է երկրի նախագահ Պակ Կըն Հեի պաշտոնազրկման որոշումը:
Ինչպես նշվում Է լրատվական գործակալության նյութում, երկրի բազմաթիվ բնակիչներ մոռացված բիգուդիների մեջ տեսել են ոչ թե թափթփվածություն, այլ իր աշխատանքին նվիրվածություն, չնայած այն բանին, որ Հարավային Կորեայում գոյություն ունի կանանց անթերի արտաքնի պաշտամունք:
Քաղաքացիները նաեւ հիշել են, թե ինչպես Էր պաշտոնից հեռացված Պակ Կըն Հեն 2014 թվականին «Սեւոլ» լաստանավի կործանումից մի քանի ժամ անց վարսավիրի հրավիրել իր նստավայր:
Ազգի առջեւ հանդես գալով սգո խոսքով՝ նախագահը եղել Է անթերի սանրվածքով:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



