Բիգուդիները հանել մոռացած կին դատավորը Հարավային Կորեայում աշխատասիրության խորհրդանիշ Է դարձել
INTERNATIONAL NEWS Հարավային Կորեայի Սահմանադրական դատարանի նախագահ Լի Չոն Մին իր երկրում կնոջ աշխատասիրության խորհրդանիշ Է դարձել այն բանից հետո, երբ պատահաբար աշխատանքի Էր եկել բիգուդիները մազերին: Այդ մասին մարտի 10-ին հայտնել Է Associated Press-ը:
54-ամյա Լին, շտապելով աշխատանքի, մոռացել Էր հանել մազերը գանգրացնող երկու վարդագույն պլաստիկե հարմարանքները: Նա պետք Է հրապարակեր Սահմանադրական դատարանի վճիռը, որով հաստատվել Է երկրի նախագահ Պակ Կըն Հեի պաշտոնազրկման որոշումը:
Ինչպես նշվում Է լրատվական գործակալության նյութում, երկրի բազմաթիվ բնակիչներ մոռացված բիգուդիների մեջ տեսել են ոչ թե թափթփվածություն, այլ իր աշխատանքին նվիրվածություն, չնայած այն բանին, որ Հարավային Կորեայում գոյություն ունի կանանց անթերի արտաքնի պաշտամունք:
Քաղաքացիները նաեւ հիշել են, թե ինչպես Էր պաշտոնից հեռացված Պակ Կըն Հեն 2014 թվականին «Սեւոլ» լաստանավի կործանումից մի քանի ժամ անց վարսավիրի հրավիրել իր նստավայր:
Ազգի առջեւ հանդես գալով սգո խոսքով՝ նախագահը եղել Է անթերի սանրվածքով:
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
3
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
4
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
5
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy



