Էդմոն Մարուքյանը «Ելք»-ն իշխանության հավակնող միակ ընդդիմադիր բևեռն է համարում
ПОЛИТИКАԱզգային ժողովի պատգամավոր, «Ելք» դաշինքի համամասնական ցուցակի առաջին համար Էդմոն Մարուքյանը համարում է, որ դաշինքը միակ ընդդիմադիր բևեռն է, որը իշխանության է հավակնում: Մարտի 10-ին Վանաձորում լրագրողների հետ հանդիպմանը Մարուքյանն ընդգծեց, որ իրենց նպատակը ընտրությունների արդյունքներով այնպիսի փոփոխությունների հասնելն է, ինչը թույլ կտա իրենց կյանքի կոչել նախանշված ծրագրերը:
«Ես գտնում եմ, որ ապրիլի 2-ին Հայաստանի քաղաքացին գիտակցված ընտրություն կկատարի և կընտրի մեր դաշինքին, իսկ մենք պատրաստ ենք գնալ Ազգային ժողով ծառայության»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Մարուքյանը:
Էդմոն Մարուքյանը նաև վստահեցրեց, որ «Ելք» դաշինքը բացառում է ընտրություններից հետո Հանրապետական կուսակցության հետ կոալիցիա ձևավորելու հնարավորությունը:
1
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
2
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
3
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
4
IDBank и фонд «Декавва» поддерживают жителей Арцаха
5
Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»



