Էդմոն Մարուքյանը «Ելք»-ն իշխանության հավակնող միակ ընդդիմադիր բևեռն է համարում
POLITICSԱզգային ժողովի պատգամավոր, «Ելք» դաշինքի համամասնական ցուցակի առաջին համար Էդմոն Մարուքյանը համարում է, որ դաշինքը միակ ընդդիմադիր բևեռն է, որը իշխանության է հավակնում: Մարտի 10-ին Վանաձորում լրագրողների հետ հանդիպմանը Մարուքյանն ընդգծեց, որ իրենց նպատակը ընտրությունների արդյունքներով այնպիսի փոփոխությունների հասնելն է, ինչը թույլ կտա իրենց կյանքի կոչել նախանշված ծրագրերը:
«Ես գտնում եմ, որ ապրիլի 2-ին Հայաստանի քաղաքացին գիտակցված ընտրություն կկատարի և կընտրի մեր դաշինքին, իսկ մենք պատրաստ ենք գնալ Ազգային ժողով ծառայության»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Մարուքյանը:
Էդմոն Մարուքյանը նաև վստահեցրեց, որ «Ելք» դաշինքը բացառում է ընտրություններից հետո Հանրապետական կուսակցության հետ կոալիցիա ձևավորելու հնարավորությունը:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...
5
Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at Ucom



