Էդմոն Մարուքյանը «Ելք»-ն իշխանության հավակնող միակ ընդդիմադիր բևեռն է համարում
ՔԱՂԱՔԱԿԱՆԱզգային ժողովի պատգամավոր, «Ելք» դաշինքի համամասնական ցուցակի առաջին համար Էդմոն Մարուքյանը համարում է, որ դաշինքը միակ ընդդիմադիր բևեռն է, որը իշխանության է հավակնում: Մարտի 10-ին Վանաձորում լրագրողների հետ հանդիպմանը Մարուքյանն ընդգծեց, որ իրենց նպատակը ընտրությունների արդյունքներով այնպիսի փոփոխությունների հասնելն է, ինչը թույլ կտա իրենց կյանքի կոչել նախանշված ծրագրերը:
«Ես գտնում եմ, որ ապրիլի 2-ին Հայաստանի քաղաքացին գիտակցված ընտրություն կկատարի և կընտրի մեր դաշինքին, իսկ մենք պատրաստ ենք գնալ Ազգային ժողով ծառայության»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Մարուքյանը:
Էդմոն Մարուքյանը նաև վստահեցրեց, որ «Ելք» դաշինքը բացառում է ընտրություններից հետո Հանրապետական կուսակցության հետ կոալիցիա ձևավորելու հնարավորությունը:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



