ԳՖՀ-ի կառավարությունը հաստատեց Մերկելի այցը ԱՄՆ՝ բանակցելու Թրամփի հետ
МЕЖДУНАРОДНОЕԳերմանիայի իշխանությունները հաստատել են մարտի 14-ին ԱՄՆ ուղեւորվելու կանցլեր Անգելա Մերկելի պլանները, որտեղ նա բանակցություններ կվարի այդ երկրի նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 6-ին Բեռլինում կայացած բրիֆինգի ժամանակ հայտարարել Է ԳՖՀ-ի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը:
«Մարտի 11-ին կանցլերը Սպիտակ տանը հանդիպում կունենա նախագահ Թրամփի հետ»,-ասել Է նա, նշելով, որ այցի ծրագիրը «առաջիկա օրերի ընթացքում կհամաձայնեցվի ամերիկացի գործընկերների հետ»:
Ինչպես ավելի վաղ հայտարարել Է Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Սառա Սանդերսը, երկու ղեկավարների բանակցությունների արդյունքների շուրջ պլանավորվում Է անցկացնել համատեղ մամուլի ասուլիս, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



