ԳՖՀ-ի կառավարությունը հաստատեց Մերկելի այցը ԱՄՆ՝ բանակցելու Թրամփի հետ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳերմանիայի իշխանությունները հաստատել են մարտի 14-ին ԱՄՆ ուղեւորվելու կանցլեր Անգելա Մերկելի պլանները, որտեղ նա բանակցություններ կվարի այդ երկրի նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 6-ին Բեռլինում կայացած բրիֆինգի ժամանակ հայտարարել Է ԳՖՀ-ի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը:
«Մարտի 11-ին կանցլերը Սպիտակ տանը հանդիպում կունենա նախագահ Թրամփի հետ»,-ասել Է նա, նշելով, որ այցի ծրագիրը «առաջիկա օրերի ընթացքում կհամաձայնեցվի ամերիկացի գործընկերների հետ»:
Ինչպես ավելի վաղ հայտարարել Է Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Սառա Սանդերսը, երկու ղեկավարների բանակցությունների արդյունքների շուրջ պլանավորվում Է անցկացնել համատեղ մամուլի ասուլիս, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



