ԳՖՀ-ի կառավարությունը հաստատեց Մերկելի այցը ԱՄՆ՝ բանակցելու Թրամփի հետ
INTERNATIONAL NEWSԳերմանիայի իշխանությունները հաստատել են մարտի 14-ին ԱՄՆ ուղեւորվելու կանցլեր Անգելա Մերկելի պլանները, որտեղ նա բանակցություններ կվարի այդ երկրի նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 6-ին Բեռլինում կայացած բրիֆինգի ժամանակ հայտարարել Է ԳՖՀ-ի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը:
«Մարտի 11-ին կանցլերը Սպիտակ տանը հանդիպում կունենա նախագահ Թրամփի հետ»,-ասել Է նա, նշելով, որ այցի ծրագիրը «առաջիկա օրերի ընթացքում կհամաձայնեցվի ամերիկացի գործընկերների հետ»:
Ինչպես ավելի վաղ հայտարարել Է Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Սառա Սանդերսը, երկու ղեկավարների բանակցությունների արդյունքների շուրջ պլանավորվում Է անցկացնել համատեղ մամուլի ասուլիս, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



