ԱՄՆ-ի ՆԳՆ-ի նոր ղեկավարն աշխատանքի Է ժամանել կովբոյի կոստյումով՝ ձի հեծած
МЕЖДУНАРОДНОЕ ԱՄՆ-ի ներքին գործերի նոր նախարար Ռայան Զինկեն առաջին օրն աշխատանքի Է ժամանել կովբոյի կոստյումով՝ ձի հեծած: Համապատասխան լուսանկարները նա հրապարակել Է Twitter-ում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ինձ համար պատիվ Է կանգնել ԱՄՆ-ի Ազգային բնայգիների ծառայության սպաների կողքին: Այդ պրոֆեսիոնալները պատրաստ են իրենց կյանքը տալ մեզ համար… Երախտապարտ եմ ՆԳՆ-ում ջերմ ընդունելության համար»,- մեկնաբանել Է նախարարը լուսանկարները:
Ինչպես նշել Է The Hill-ը, իր արարքով Զինկեն փորձել Է ցուցադրել հավատարմությունը բնության, մասնավորապես, ազգային բնայգիների պաշտպանությանը:
ԱՄՆ-ի ներքին գործերի նախարարության նոր ղեկավարը հայտնի Է որպես որսի, ձկնորսության եւ զբոսաշրջության սիրահար: Նախքան ներքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելը, Զինկեն եղել Է Մոնտանայից Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ: Ավելի վաղ նա այդ նույն նահանգը ներկայացնում Էր Սենատում, իսկ մինչեւ քաղաքական կարիերան սկսելն ավելի քան 20 տարի ծառայել Է ծովային հետեւակում:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



