ԱՄՆ-ի ՆԳՆ-ի նոր ղեկավարն աշխատանքի Է ժամանել կովբոյի կոստյումով՝ ձի հեծած
INTERNATIONAL NEWS ԱՄՆ-ի ներքին գործերի նոր նախարար Ռայան Զինկեն առաջին օրն աշխատանքի Է ժամանել կովբոյի կոստյումով՝ ձի հեծած: Համապատասխան լուսանկարները նա հրապարակել Է Twitter-ում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ինձ համար պատիվ Է կանգնել ԱՄՆ-ի Ազգային բնայգիների ծառայության սպաների կողքին: Այդ պրոֆեսիոնալները պատրաստ են իրենց կյանքը տալ մեզ համար… Երախտապարտ եմ ՆԳՆ-ում ջերմ ընդունելության համար»,- մեկնաբանել Է նախարարը լուսանկարները:
Ինչպես նշել Է The Hill-ը, իր արարքով Զինկեն փորձել Է ցուցադրել հավատարմությունը բնության, մասնավորապես, ազգային բնայգիների պաշտպանությանը:
ԱՄՆ-ի ներքին գործերի նախարարության նոր ղեկավարը հայտնի Է որպես որսի, ձկնորսության եւ զբոսաշրջության սիրահար: Նախքան ներքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելը, Զինկեն եղել Է Մոնտանայից Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ: Ավելի վաղ նա այդ նույն նահանգը ներկայացնում Էր Սենատում, իսկ մինչեւ քաղաքական կարիերան սկսելն ավելի քան 20 տարի ծառայել Է ծովային հետեւակում:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



