ԱՄՆ-ի ՆԳՆ-ի նոր ղեկավարն աշխատանքի Է ժամանել կովբոյի կոստյումով՝ ձի հեծած
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄՆ-ի ներքին գործերի նոր նախարար Ռայան Զինկեն առաջին օրն աշխատանքի Է ժամանել կովբոյի կոստյումով՝ ձի հեծած: Համապատասխան լուսանկարները նա հրապարակել Է Twitter-ում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ինձ համար պատիվ Է կանգնել ԱՄՆ-ի Ազգային բնայգիների ծառայության սպաների կողքին: Այդ պրոֆեսիոնալները պատրաստ են իրենց կյանքը տալ մեզ համար… Երախտապարտ եմ ՆԳՆ-ում ջերմ ընդունելության համար»,- մեկնաբանել Է նախարարը լուսանկարները:
Ինչպես նշել Է The Hill-ը, իր արարքով Զինկեն փորձել Է ցուցադրել հավատարմությունը բնության, մասնավորապես, ազգային բնայգիների պաշտպանությանը:
ԱՄՆ-ի ներքին գործերի նախարարության նոր ղեկավարը հայտնի Է որպես որսի, ձկնորսության եւ զբոսաշրջության սիրահար: Նախքան ներքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելը, Զինկեն եղել Է Մոնտանայից Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ: Ավելի վաղ նա այդ նույն նահանգը ներկայացնում Էր Սենատում, իսկ մինչեւ քաղաքական կարիերան սկսելն ավելի քան 20 տարի ծառայել Է ծովային հետեւակում:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



