Մինսկը եւ Թբիլիսին կհամագործակցեն տարածաշրջանային անվտանգության բնագավառում
МЕЖДУНАРОДНОЕՄինսկը եւ Թբիլիսին ընդգծում են տարածաշրջանային անվտանգության հանգուցային հարցերի շուրջ կառուցողական համագործակցություն հաստատելու իրենց ձգտումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Բելառուսի եւ Վրաստանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոյի եւ Գեորգի Մարգվելաշվիլիի համատեղ հայտարարության մեջ: Այդ փաստաթուղթը, որը մարտի 1-ին ստորագրվել Է Մինսկում, ամփոփում Է երկու ղեկավարների հանդիպման արդյունքները:
«Կողմերը, նշելով աճող մարտահրավերներ եւ սպառնալիքները, դրանց բացասական ազդեցությունը աշխարհի ու տարածաշրջանի իրադրության վրա, հավաստում են միջազգային կազմակերպությունների շրջանակներում գլոբալ եւ տարածաշրջանային անվտանգության հանգուցային հարցերի շուրջ կառուցողական փոխգործակցության ձգտումը»,- ասված Է հայտարարության մեջ:
Կողմերը հայտարարության մեջ նաեւ նշել են, որ պայմանավորվել են միջազգային ասպարեզում միմյանց այն նախաձեռնություններին աջակցելու շուրջ, որոնք համապատասխանում են պետությունների արտաքին քաղաքական շահերին: Նախագահների ներկայությամբ բելառուսա-վրացական միջկառավարական համաձայնագրեր են ստորագրվել օդային հաղորդակցության մասին, ինչպես նաեւ ներդրումների իրականացմանն ու փոխադարձ պաշտպանությանը աջակցելու մասին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Уничтожить половину собственного народа? Анатомия эйфории власти и государственности: «Паст»
2
«Конец геноцида»: в Ереване представили русское издание книги Раймона Геворгяна
3
«Решается судьба Армении»: граждане призывают к участию в выборах
4
Почему Россия наказывает армянский народ? «Паст»
5
От Армении до Балтики. кольцо сжимается-распределённая война в новой фазе. ответ России



