Մինսկը եւ Թբիլիսին կհամագործակցեն տարածաշրջանային անվտանգության բնագավառում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄինսկը եւ Թբիլիսին ընդգծում են տարածաշրջանային անվտանգության հանգուցային հարցերի շուրջ կառուցողական համագործակցություն հաստատելու իրենց ձգտումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Բելառուսի եւ Վրաստանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոյի եւ Գեորգի Մարգվելաշվիլիի համատեղ հայտարարության մեջ: Այդ փաստաթուղթը, որը մարտի 1-ին ստորագրվել Է Մինսկում, ամփոփում Է երկու ղեկավարների հանդիպման արդյունքները:
«Կողմերը, նշելով աճող մարտահրավերներ եւ սպառնալիքները, դրանց բացասական ազդեցությունը աշխարհի ու տարածաշրջանի իրադրության վրա, հավաստում են միջազգային կազմակերպությունների շրջանակներում գլոբալ եւ տարածաշրջանային անվտանգության հանգուցային հարցերի շուրջ կառուցողական փոխգործակցության ձգտումը»,- ասված Է հայտարարության մեջ:
Կողմերը հայտարարության մեջ նաեւ նշել են, որ պայմանավորվել են միջազգային ասպարեզում միմյանց այն նախաձեռնություններին աջակցելու շուրջ, որոնք համապատասխանում են պետությունների արտաքին քաղաքական շահերին: Նախագահների ներկայությամբ բելառուսա-վրացական միջկառավարական համաձայնագրեր են ստորագրվել օդային հաղորդակցության մասին, ինչպես նաեւ ներդրումների իրականացմանն ու փոխադարձ պաշտպանությանը աջակցելու մասին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



