Ֆրանսիան իր համար ռեկորդային ցուցանիշի Է հասել զենքի արտահանման ծավալով. Figaro
МЕЖДУНАРОДНОЕ Ֆրանսիան 2016 թվականին իր համար ռեկորդային ցուցանիշի Է հասել զենքի արտահանման ծավալով, որը կազմել Է ավելի քան 20 մլրդ եվրո: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Le Figaro թերթը՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարությունից ստացված տվյալներին:
Ռազմական գերատեսչության համաձայն, որի ներկայացուցչին վկայակոչում Է հրատարակությունը, խոշոր պարտավորագրերի շնորհիվ, մասնավորապես, Հնդկաստանին Rafale ինքնաթիռների եւ Քուվեյթին Caracal ինքնաթիռների մատակարարման վերաբերյալ, «Ֆրանսիան երկրորդ տարին անընդմեջ երկրորդ տեղն Է պահպանում զենք արտահանողների վարկանիշում՝ զգալիորեն հետ մնալով ԱՄՆ-ից, որի համապատասխան ցուցանիշը կազմում Է 40-50 մլրդ եվրո եւ գործնականում հավասարվելով Ռուսաստանին»:
«Արտահանման ավելի քան 20 մլրդ եվրո ձեռք բերված ցուցանիշը 3 մլրդ եվրոյով գերազանցում Է 2015 թվականի ցուցանիշը»,-նշում Է հրատարակությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



