Ֆրանսիան իր համար ռեկորդային ցուցանիշի Է հասել զենքի արտահանման ծավալով. Figaro
INTERNATIONAL NEWS Ֆրանսիան 2016 թվականին իր համար ռեկորդային ցուցանիշի Է հասել զենքի արտահանման ծավալով, որը կազմել Է ավելի քան 20 մլրդ եվրո: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Le Figaro թերթը՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարությունից ստացված տվյալներին:
Ռազմական գերատեսչության համաձայն, որի ներկայացուցչին վկայակոչում Է հրատարակությունը, խոշոր պարտավորագրերի շնորհիվ, մասնավորապես, Հնդկաստանին Rafale ինքնաթիռների եւ Քուվեյթին Caracal ինքնաթիռների մատակարարման վերաբերյալ, «Ֆրանսիան երկրորդ տարին անընդմեջ երկրորդ տեղն Է պահպանում զենք արտահանողների վարկանիշում՝ զգալիորեն հետ մնալով ԱՄՆ-ից, որի համապատասխան ցուցանիշը կազմում Է 40-50 մլրդ եվրո եւ գործնականում հավասարվելով Ռուսաստանին»:
«Արտահանման ավելի քան 20 մլրդ եվրո ձեռք բերված ցուցանիշը 3 մլրդ եվրոյով գերազանցում Է 2015 թվականի ցուցանիշը»,-նշում Է հրատարակությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBank
2
Junius is back — with a new tournament and valuable prizes
3
From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6
4
Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee
5
ZCMC Joins the United Nations Global Compact



