Ֆրանսիան իր համար ռեկորդային ցուցանիշի Է հասել զենքի արտահանման ծավալով. Figaro
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ Ֆրանսիան 2016 թվականին իր համար ռեկորդային ցուցանիշի Է հասել զենքի արտահանման ծավալով, որը կազմել Է ավելի քան 20 մլրդ եվրո: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Le Figaro թերթը՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարությունից ստացված տվյալներին:
Ռազմական գերատեսչության համաձայն, որի ներկայացուցչին վկայակոչում Է հրատարակությունը, խոշոր պարտավորագրերի շնորհիվ, մասնավորապես, Հնդկաստանին Rafale ինքնաթիռների եւ Քուվեյթին Caracal ինքնաթիռների մատակարարման վերաբերյալ, «Ֆրանսիան երկրորդ տարին անընդմեջ երկրորդ տեղն Է պահպանում զենք արտահանողների վարկանիշում՝ զգալիորեն հետ մնալով ԱՄՆ-ից, որի համապատասխան ցուցանիշը կազմում Է 40-50 մլրդ եվրո եւ գործնականում հավասարվելով Ռուսաստանին»:
«Արտահանման ավելի քան 20 մլրդ եվրո ձեռք բերված ցուցանիշը 3 մլրդ եվրոյով գերազանցում Է 2015 թվականի ցուցանիշը»,-նշում Է հրատարակությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



