Կանտոնա. ՄՅՈւ-ն մեկ տիտղոս չէ, որ կնվաճի այս մրցաշրջանում, և լիգայի Գավաթն առաջինը կլինի
СПОРТ«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Էրիկ Կանտոնան գնահատել է թիմի շանսերն անգլիական լիգայի Գավաթի՝ «Սաութհեմփթոնի» հետ կայանալիք եզրափակչում.
«Կարծում եմ՝ այս մրցաշրջանում ՄՅՈւ-ն մեկ տիտղոս չէ, որ կնվաճի: Առաջինը կլինի անգլիական լիգայի Գավաթը: Մոուրինյուն հաղթող է, հիանալի մարզիչ:
Նա արդեն շատ բան է հաղթել և թիմի հետ միասին կհաղթի ավելին:
Առաջին տիտղոսը շատ կարևոր է թիմի համար: Նրա հետ միասին կանհետանա լարվածությունը: Այսօր նրանք դա կնվաճեն, մի՛ անհանգստացեք»,- Կանտոնայի խոսքերն է փոխանցում «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքը:
Անգլիական լիգայի Գավաթի եզրափակիչը «Մանչեսթեր Յունայթեդի» և «Սաութհեմփթոնի» միջև տեղի կունենա այսօր՝ փետրվարի 26-ին, Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով 20:30-ին:
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
4
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
5
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...



