Կանտոնա. ՄՅՈւ-ն մեկ տիտղոս չէ, որ կնվաճի այս մրցաշրջանում, և լիգայի Գավաթն առաջինը կլինի
ՍՊՈՐՏ«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Էրիկ Կանտոնան գնահատել է թիմի շանսերն անգլիական լիգայի Գավաթի՝ «Սաութհեմփթոնի» հետ կայանալիք եզրափակչում.
«Կարծում եմ՝ այս մրցաշրջանում ՄՅՈւ-ն մեկ տիտղոս չէ, որ կնվաճի: Առաջինը կլինի անգլիական լիգայի Գավաթը: Մոուրինյուն հաղթող է, հիանալի մարզիչ:
Նա արդեն շատ բան է հաղթել և թիմի հետ միասին կհաղթի ավելին:
Առաջին տիտղոսը շատ կարևոր է թիմի համար: Նրա հետ միասին կանհետանա լարվածությունը: Այսօր նրանք դա կնվաճեն, մի՛ անհանգստացեք»,- Կանտոնայի խոսքերն է փոխանցում «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքը:
Անգլիական լիգայի Գավաթի եզրափակիչը «Մանչեսթեր Յունայթեդի» և «Սաութհեմփթոնի» միջև տեղի կունենա այսօր՝ փետրվարի 26-ին, Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով 20:30-ին:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



