Կանտոնա. ՄՅՈւ-ն մեկ տիտղոս չէ, որ կնվաճի այս մրցաշրջանում, և լիգայի Գավաթն առաջինը կլինի
SPORT«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Էրիկ Կանտոնան գնահատել է թիմի շանսերն անգլիական լիգայի Գավաթի՝ «Սաութհեմփթոնի» հետ կայանալիք եզրափակչում.
«Կարծում եմ՝ այս մրցաշրջանում ՄՅՈւ-ն մեկ տիտղոս չէ, որ կնվաճի: Առաջինը կլինի անգլիական լիգայի Գավաթը: Մոուրինյուն հաղթող է, հիանալի մարզիչ:
Նա արդեն շատ բան է հաղթել և թիմի հետ միասին կհաղթի ավելին:
Առաջին տիտղոսը շատ կարևոր է թիմի համար: Նրա հետ միասին կանհետանա լարվածությունը: Այսօր նրանք դա կնվաճեն, մի՛ անհանգստացեք»,- Կանտոնայի խոսքերն է փոխանցում «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքը:
Անգլիական լիգայի Գավաթի եզրափակիչը «Մանչեսթեր Յունայթեդի» և «Սաութհեմփթոնի» միջև տեղի կունենա այսօր՝ փետրվարի 26-ին, Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով 20:30-ին:
1
Arega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European Integration
2
Awards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of Certificates
3
Millennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&I...
4
New Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” Offer
5
The Final Round of the Junius Tournament Has Begun



