Պորոշենկոն հաստատել է Ուկրաինայի տեղեկատվական անվտանգության դոկտրինը
МЕЖДУНАРОДНОЕՈւկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հրամանագիր է ստորագրել, որով գործողության մեջ է դրել «Ուկրաինայի տեղեկատվական անվտանգության դոկտրինի» ստեղծման մասին Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի որոշումը: «112» հեռուստաալիքի փոխանցմամբ՝ փաստաթուղթն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Դոկտրինի նպատակն է հստակեցնել պետական տեղեկատվական քաղաքականության ձեւավորումն ու իրականացումը, առաջին հերթին՝ «Ռուսաստանի կողմից տարվող հիբրիդային պատերազմի պայմաններում այդ երկրի կործանարար տեղեկատվական ազդեցությանը հակազդելու առումով»:
Փաստաթուղթը սահմանում է տեղեկատվական ոլորտում Ուկրաինայի ազգային շահերը, դրանց իրականացման սպառնալիքները եւ այլն:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



