Պորոշենկոն հաստատել է Ուկրաինայի տեղեկատվական անվտանգության դոկտրինը
INTERNATIONAL NEWSՈւկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հրամանագիր է ստորագրել, որով գործողության մեջ է դրել «Ուկրաինայի տեղեկատվական անվտանգության դոկտրինի» ստեղծման մասին Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի որոշումը: «112» հեռուստաալիքի փոխանցմամբ՝ փաստաթուղթն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Դոկտրինի նպատակն է հստակեցնել պետական տեղեկատվական քաղաքականության ձեւավորումն ու իրականացումը, առաջին հերթին՝ «Ռուսաստանի կողմից տարվող հիբրիդային պատերազմի պայմաններում այդ երկրի կործանարար տեղեկատվական ազդեցությանը հակազդելու առումով»:
Փաստաթուղթը սահմանում է տեղեկատվական ոլորտում Ուկրաինայի ազգային շահերը, դրանց իրականացման սպառնալիքները եւ այլն:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



