Պորոշենկոն հաստատել է Ուկրաինայի տեղեկատվական անվտանգության դոկտրինը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հրամանագիր է ստորագրել, որով գործողության մեջ է դրել «Ուկրաինայի տեղեկատվական անվտանգության դոկտրինի» ստեղծման մասին Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի որոշումը: «112» հեռուստաալիքի փոխանցմամբ՝ փաստաթուղթն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Դոկտրինի նպատակն է հստակեցնել պետական տեղեկատվական քաղաքականության ձեւավորումն ու իրականացումը, առաջին հերթին՝ «Ռուսաստանի կողմից տարվող հիբրիդային պատերազմի պայմաններում այդ երկրի կործանարար տեղեկատվական ազդեցությանը հակազդելու առումով»:
Փաստաթուղթը սահմանում է տեղեկատվական ոլորտում Ուկրաինայի ազգային շահերը, դրանց իրականացման սպառնալիքները եւ այլն:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



