Աստանայում Սիրիային նվիրված նիստը հետաձգվում է
МЕЖДУНАРОДНОЕՍիրիայի իրադրության կարգավորման միջազգային խմբի հերթական նիստը, որը նշանակված Էր փետրվարի 15-ին, հետաձգվում Է եւ կկայանա փետրվարի 16-ին, Այդ մասին հայտնել են Ղազախստանի արտաքին գործերի նախարարությունում:
«Սիրիայի իրադրության կարգավորման Աստանայի գործընթացի շրջանակներում բարձր մակարդակի հերթական նիստը հետաձգվում Է եւ կկայանա 2017 թվականի փետրվարի 16-ին»,- նշել են ԱԳ նախարարության մամուլի ծառայությունում:
Ավելի վաղ պլանավորվում Էր, որ Սիրիայի իրադրության կարգավորման Աստանայի գործընթացի շրջանակներում բարձր մակարդակի հերթական նիստը կկայանա փետրվարի 15-ին: Հանդիպումը պետք Է տեղի ունենար փակ ռեժիմով:
Փետրվարի 6-ին Աստանայում կայացել Էր Սիրիայում հրադադարի ռեժիմի մոնիթորինգի գծով համատեղ օպերատիվ խմբի առաջին նիստը՝ Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի, ինչպես նաեւ ՄԱԿ-ի եւ Հորդանանի փորձագետների մասնակցությամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



