Աստանայում Սիրիային նվիրված նիստը հետաձգվում է
INTERNATIONAL NEWSՍիրիայի իրադրության կարգավորման միջազգային խմբի հերթական նիստը, որը նշանակված Էր փետրվարի 15-ին, հետաձգվում Է եւ կկայանա փետրվարի 16-ին, Այդ մասին հայտնել են Ղազախստանի արտաքին գործերի նախարարությունում:
«Սիրիայի իրադրության կարգավորման Աստանայի գործընթացի շրջանակներում բարձր մակարդակի հերթական նիստը հետաձգվում Է եւ կկայանա 2017 թվականի փետրվարի 16-ին»,- նշել են ԱԳ նախարարության մամուլի ծառայությունում:
Ավելի վաղ պլանավորվում Էր, որ Սիրիայի իրադրության կարգավորման Աստանայի գործընթացի շրջանակներում բարձր մակարդակի հերթական նիստը կկայանա փետրվարի 15-ին: Հանդիպումը պետք Է տեղի ունենար փակ ռեժիմով:
Փետրվարի 6-ին Աստանայում կայացել Էր Սիրիայում հրադադարի ռեժիմի մոնիթորինգի գծով համատեղ օպերատիվ խմբի առաջին նիստը՝ Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի, ինչպես նաեւ ՄԱԿ-ի եւ Հորդանանի փորձագետների մասնակցությամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBank
2
Junius is back — with a new tournament and valuable prizes
3
From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6
4
Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee
5
ZCMC Joins the United Nations Global Compact



