Աստանայում Սիրիային նվիրված նիստը հետաձգվում է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍիրիայի իրադրության կարգավորման միջազգային խմբի հերթական նիստը, որը նշանակված Էր փետրվարի 15-ին, հետաձգվում Է եւ կկայանա փետրվարի 16-ին, Այդ մասին հայտնել են Ղազախստանի արտաքին գործերի նախարարությունում:
«Սիրիայի իրադրության կարգավորման Աստանայի գործընթացի շրջանակներում բարձր մակարդակի հերթական նիստը հետաձգվում Է եւ կկայանա 2017 թվականի փետրվարի 16-ին»,- նշել են ԱԳ նախարարության մամուլի ծառայությունում:
Ավելի վաղ պլանավորվում Էր, որ Սիրիայի իրադրության կարգավորման Աստանայի գործընթացի շրջանակներում բարձր մակարդակի հերթական նիստը կկայանա փետրվարի 15-ին: Հանդիպումը պետք Է տեղի ունենար փակ ռեժիմով:
Փետրվարի 6-ին Աստանայում կայացել Էր Սիրիայում հրադադարի ռեժիմի մոնիթորինգի գծով համատեղ օպերատիվ խմբի առաջին նիստը՝ Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի, ինչպես նաեւ ՄԱԿ-ի եւ Հորդանանի փորձագետների մասնակցությամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



