Լեռնանիստ գյուղի մթերային խանութում պայթյուն է տեղի ունեցել. կան տուժածներ
ОБЩЕСТВОՓետրվարի 14-ին, ժամը 10:15-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղում՝ մթերային խանութում, տեղի է ունեցել պայթյուն: Կան տուժածներ:
Լեռնանիստի գյուղապետ Արտյոմ Հայրապետյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ այս պահին ինքը դեպքի վայրում է, սակայն մանրամասներ չկարողացավ հաղորդել: Նա նշեց, որ լուրջ դեպք է, 4-5 տուժած կա, երկուսը հիվանդանոցում են:
Նշենք, որ ինչպես հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից, դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը, ՃԿԱԿ արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը և հոգեբանական խորհրդատվական գծով հրահանգիչը:
1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
4
Платформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решение
5
ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложении



