Լեռնանիստ գյուղի մթերային խանութում պայթյուն է տեղի ունեցել. կան տուժածներ
SOCIETYՓետրվարի 14-ին, ժամը 10:15-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղում՝ մթերային խանութում, տեղի է ունեցել պայթյուն: Կան տուժածներ:
Լեռնանիստի գյուղապետ Արտյոմ Հայրապետյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ այս պահին ինքը դեպքի վայրում է, սակայն մանրամասներ չկարողացավ հաղորդել: Նա նշեց, որ լուրջ դեպք է, 4-5 տուժած կա, երկուսը հիվանդանոցում են:
Նշենք, որ ինչպես հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից, դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը, ՃԿԱԿ արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը և հոգեբանական խորհրդատվական գծով հրահանգիչը:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



