Լեռնանիստ գյուղի մթերային խանութում պայթյուն է տեղի ունեցել. կան տուժածներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՓետրվարի 14-ին, ժամը 10:15-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղում՝ մթերային խանութում, տեղի է ունեցել պայթյուն: Կան տուժածներ:
Լեռնանիստի գյուղապետ Արտյոմ Հայրապետյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ այս պահին ինքը դեպքի վայրում է, սակայն մանրամասներ չկարողացավ հաղորդել: Նա նշեց, որ լուրջ դեպք է, 4-5 տուժած կա, երկուսը հիվանդանոցում են:
Նշենք, որ ինչպես հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից, դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը, ՃԿԱԿ արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը և հոգեբանական խորհրդատվական գծով հրահանգիչը:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Խեղդվել են 4-ամյա երեխա և նրան փրկել փորձող տղամարդը
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
5
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...



