Յուրգեն Կլոպ. Չեմ բանակցել «Լիվերպուլի» հետ
СПОРТԴորտմունդի «Բորուսիայի» նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հերքել է լուրերը, թե բանակցում է անգլիական «Լիվերպուլի» հետ: Գերմանացի մասնագետն այժմ հանսգտանում է եւ կնոջ հետ եղել է Մյունխենի հայտնի ռեստորաններից մեկում: Մյունխենում այժմ ընթանում է «Օկտոբերֆեստ» փառատոնը: Օգտվելով առիթից՝ լրագրողները մեկնաբանություն են խնդրել Յուրգեն Կլոպից:
«Դրանք միայն խոսակցություններ են: «Լիվերպուլի» ներկայացուցիչների հետ ես ոչ մի բանակցություն չեմ ունեցել»,- 48-ամյա Կլոպի խոսքը մեջբերում է Bild-ը:
Անգլիական ակումբի ղեկավարությունն ու ֆանատները դժգոհ են գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսի աշխատանքից: Հավակնորդների թվում նշվում են Կլոպն ու «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին:
1
Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием
2
Церемония награждения победителей конкурса «100 лучших студентов Армении»: вручение сертификатов
3
Придет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак Карапетян
4
Новый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026»
5
Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай



