Յուրգեն Կլոպ. Չեմ բանակցել «Լիվերպուլի» հետ
ՍՊՈՐՏԴորտմունդի «Բորուսիայի» նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հերքել է լուրերը, թե բանակցում է անգլիական «Լիվերպուլի» հետ: Գերմանացի մասնագետն այժմ հանսգտանում է եւ կնոջ հետ եղել է Մյունխենի հայտնի ռեստորաններից մեկում: Մյունխենում այժմ ընթանում է «Օկտոբերֆեստ» փառատոնը: Օգտվելով առիթից՝ լրագրողները մեկնաբանություն են խնդրել Յուրգեն Կլոպից:
«Դրանք միայն խոսակցություններ են: «Լիվերպուլի» ներկայացուցիչների հետ ես ոչ մի բանակցություն չեմ ունեցել»,- 48-ամյա Կլոպի խոսքը մեջբերում է Bild-ը:
Անգլիական ակումբի ղեկավարությունն ու ֆանատները դժգոհ են գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսի աշխատանքից: Հավակնորդների թվում նշվում են Կլոպն ու «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
4
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
5
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ



