Յուրգեն Կլոպ. Չեմ բանակցել «Լիվերպուլի» հետ
SPORTԴորտմունդի «Բորուսիայի» նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հերքել է լուրերը, թե բանակցում է անգլիական «Լիվերպուլի» հետ: Գերմանացի մասնագետն այժմ հանսգտանում է եւ կնոջ հետ եղել է Մյունխենի հայտնի ռեստորաններից մեկում: Մյունխենում այժմ ընթանում է «Օկտոբերֆեստ» փառատոնը: Օգտվելով առիթից՝ լրագրողները մեկնաբանություն են խնդրել Յուրգեն Կլոպից:
«Դրանք միայն խոսակցություններ են: «Լիվերպուլի» ներկայացուցիչների հետ ես ոչ մի բանակցություն չեմ ունեցել»,- 48-ամյա Կլոպի խոսքը մեջբերում է Bild-ը:
Անգլիական ակումբի ղեկավարությունն ու ֆանատները դժգոհ են գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսի աշխատանքից: Հավակնորդների թվում նշվում են Կլոպն ու «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին:
1
35 Years of Trust: IDBank Celebrates with Its Customers
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership
4
Afeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach ...
5
Business and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum



