Վրաստանի պատրիարքը չի հավատում, թե ինչ-որ մեկը ցանկացել Է իրեն թունավորել
ОБЩЕСТВОՀամայն Վրաց պատրիարք Իլիա Բ-ն չի հավատում, թե ինչ-որ մեկը ցանկացել Է իրեն թունավորել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է միտրոպոլիտ, հայր Նիկոլոզը, որը գտնվում Է Բեռլինի կլինիկայում, որտեղ պատրիարքին վիրահատում են:
Նախօրյակին «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը հաղորդել Էր համայն Վրաց պատրիարք Իլիա Բ-ին թունավորելու հնարավոր փորձի մասին: Հեռուստատեսության տվյալներով՝ փետրվարի 10-ի երեկոյան Թբիլիսիի օդանավակայանում ձերբակալվել Է պատրիարքության ունեցվածքի կառավարման ծառայության ղեկավար եւ սրբեր Հովակիմի եւ Աննայի բժշկական կենտրոնի տնօրեն հայր Գեորգի Մամալաձեն, ավելի ուշ նա կալանավորվել Է: Ձերբակալումից հետո դատախազությունը Թբիլիսի հարցաքննության Է կանչել պատրիարքության պահպանության ծառայության ղեկավար Իոսեբ Օհանաշվիլիին:
«Ես կհայտնեմ իմ կարծիքը եւ պատրիարքի կարծիքը: Ես չեմ հավատում, թե Վրաստանում գոյություն ունի մի մարդ, որի գլխում կարող Էին նման մտքեր ծագել: Թե ինչ Է տեղի ունեցել, ոչ ոք չգիտե: Պատրիարքը նույնպես չի հավատում դրան: Նման բան, որ ինչ-որ մեկը ինչ-որ մեկի թունավորի, ես կարդացել եմ սոսկ գրքերում»,- լրագրողներին հայտարարել Է միտրոպոլիտը:
Գերմանացի բժիշկները պատրիարքին վիրահատում են լեղապարկի բորբոքման պատճառով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
4
Платформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решение
5
ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложении



