Վրաստանի պատրիարքը չի հավատում, թե ինչ-որ մեկը ցանկացել Է իրեն թունավորել
SOCIETYՀամայն Վրաց պատրիարք Իլիա Բ-ն չի հավատում, թե ինչ-որ մեկը ցանկացել Է իրեն թունավորել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է միտրոպոլիտ, հայր Նիկոլոզը, որը գտնվում Է Բեռլինի կլինիկայում, որտեղ պատրիարքին վիրահատում են:
Նախօրյակին «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը հաղորդել Էր համայն Վրաց պատրիարք Իլիա Բ-ին թունավորելու հնարավոր փորձի մասին: Հեռուստատեսության տվյալներով՝ փետրվարի 10-ի երեկոյան Թբիլիսիի օդանավակայանում ձերբակալվել Է պատրիարքության ունեցվածքի կառավարման ծառայության ղեկավար եւ սրբեր Հովակիմի եւ Աննայի բժշկական կենտրոնի տնօրեն հայր Գեորգի Մամալաձեն, ավելի ուշ նա կալանավորվել Է: Ձերբակալումից հետո դատախազությունը Թբիլիսի հարցաքննության Է կանչել պատրիարքության պահպանության ծառայության ղեկավար Իոսեբ Օհանաշվիլիին:
«Ես կհայտնեմ իմ կարծիքը եւ պատրիարքի կարծիքը: Ես չեմ հավատում, թե Վրաստանում գոյություն ունի մի մարդ, որի գլխում կարող Էին նման մտքեր ծագել: Թե ինչ Է տեղի ունեցել, ոչ ոք չգիտե: Պատրիարքը նույնպես չի հավատում դրան: Նման բան, որ ինչ-որ մեկը ինչ-որ մեկի թունավորի, ես կարդացել եմ սոսկ գրքերում»,- լրագրողներին հայտարարել Է միտրոպոլիտը:
Գերմանացի բժիշկները պատրիարքին վիրահատում են լեղապարկի բորբոքման պատճառով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



