Վրաստանի պատրիարքը չի հավատում, թե ինչ-որ մեկը ցանկացել Է իրեն թունավորել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀամայն Վրաց պատրիարք Իլիա Բ-ն չի հավատում, թե ինչ-որ մեկը ցանկացել Է իրեն թունավորել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է միտրոպոլիտ, հայր Նիկոլոզը, որը գտնվում Է Բեռլինի կլինիկայում, որտեղ պատրիարքին վիրահատում են:
Նախօրյակին «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը հաղորդել Էր համայն Վրաց պատրիարք Իլիա Բ-ին թունավորելու հնարավոր փորձի մասին: Հեռուստատեսության տվյալներով՝ փետրվարի 10-ի երեկոյան Թբիլիսիի օդանավակայանում ձերբակալվել Է պատրիարքության ունեցվածքի կառավարման ծառայության ղեկավար եւ սրբեր Հովակիմի եւ Աննայի բժշկական կենտրոնի տնօրեն հայր Գեորգի Մամալաձեն, ավելի ուշ նա կալանավորվել Է: Ձերբակալումից հետո դատախազությունը Թբիլիսի հարցաքննության Է կանչել պատրիարքության պահպանության ծառայության ղեկավար Իոսեբ Օհանաշվիլիին:
«Ես կհայտնեմ իմ կարծիքը եւ պատրիարքի կարծիքը: Ես չեմ հավատում, թե Վրաստանում գոյություն ունի մի մարդ, որի գլխում կարող Էին նման մտքեր ծագել: Թե ինչ Է տեղի ունեցել, ոչ ոք չգիտե: Պատրիարքը նույնպես չի հավատում դրան: Նման բան, որ ինչ-որ մեկը ինչ-որ մեկի թունավորի, ես կարդացել եմ սոսկ գրքերում»,- լրագրողներին հայտարարել Է միտրոպոլիտը:
Գերմանացի բժիշկները պատրիարքին վիրահատում են լեղապարկի բորբոքման պատճառով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Եղբայրները պատվի համար սպանել են իրենց 18-ամյա քրոջը
3
Գտել են գիշերն անհետացած 5-ամյա աղջկա մարմինը
4
13-րդ հարկից նետել են գեղեցկության մրցույթի մասնակցուհուն
5
Հանրայինում «չներեցին». Լուսինե Թովմասյանի հեռացումը՝ աղմկահարույց համերգի ստվերում



