Թուրքմենստանում նախագահական ընտրություններ են
МЕЖДУНАРОДНОЕԹուրքմենստանում փետրվարի 12-ին նախագահական ընտրություններ են անցկացվում: Առավոտյան ժամը 7:00-ին բացված ընտրատեղամասերը կփակվեն 19:00-ին: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
Ընդհանուր առմամբ, 2587 ընտրատեղամաս է բացվել, որոնցից 39-ը՝ արտերկրում Թուրքմենստանի դեսպանատներում:
Երկրի օրենսդրությամբ՝ ընտրողների մասնակցության շեմ սահմանված չէ. ընտրությունները կայացած կհամարվեն ընտրողների ցանկացած ակտիվության դեպքում: Հաղթող կճանաչվի քվեարկության մասնակցած քաղաքացիների կեսից ավելիի աջակցությունը ստացած թեկնածուն:
Պետության ղեկավարի պաշտոնին հավակնում է 7 թեկնածու, այդ թվում՝ գործող նախագահ Կուրբանղուլի Բերդիմուհամեդովը: 2016 թվականի սեպտեմբերին ընդունված նոր Սահմանադրությամբ՝ երկրում նախագահի պաշտոնավարման ժամկետը 5-ի փոխարեն 7 տարի է:
1
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
2
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
3
Когда союзников не осталось: цена и последствия полной изоляции. Аршак Карапетян
4
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
5
Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давл...



