Թուրքմենստանում նախագահական ընտրություններ են
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքմենստանում փետրվարի 12-ին նախագահական ընտրություններ են անցկացվում: Առավոտյան ժամը 7:00-ին բացված ընտրատեղամասերը կփակվեն 19:00-ին: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
Ընդհանուր առմամբ, 2587 ընտրատեղամաս է բացվել, որոնցից 39-ը՝ արտերկրում Թուրքմենստանի դեսպանատներում:
Երկրի օրենսդրությամբ՝ ընտրողների մասնակցության շեմ սահմանված չէ. ընտրությունները կայացած կհամարվեն ընտրողների ցանկացած ակտիվության դեպքում: Հաղթող կճանաչվի քվեարկության մասնակցած քաղաքացիների կեսից ավելիի աջակցությունը ստացած թեկնածուն:
Պետության ղեկավարի պաշտոնին հավակնում է 7 թեկնածու, այդ թվում՝ գործող նախագահ Կուրբանղուլի Բերդիմուհամեդովը: 2016 թվականի սեպտեմբերին ընդունված նոր Սահմանադրությամբ՝ երկրում նախագահի պաշտոնավարման ժամկետը 5-ի փոխարեն 7 տարի է:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



