Թուրքմենստանում նախագահական ընտրություններ են
INTERNATIONAL NEWSԹուրքմենստանում փետրվարի 12-ին նախագահական ընտրություններ են անցկացվում: Առավոտյան ժամը 7:00-ին բացված ընտրատեղամասերը կփակվեն 19:00-ին: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
Ընդհանուր առմամբ, 2587 ընտրատեղամաս է բացվել, որոնցից 39-ը՝ արտերկրում Թուրքմենստանի դեսպանատներում:
Երկրի օրենսդրությամբ՝ ընտրողների մասնակցության շեմ սահմանված չէ. ընտրությունները կայացած կհամարվեն ընտրողների ցանկացած ակտիվության դեպքում: Հաղթող կճանաչվի քվեարկության մասնակցած քաղաքացիների կեսից ավելիի աջակցությունը ստացած թեկնածուն:
Պետության ղեկավարի պաշտոնին հավակնում է 7 թեկնածու, այդ թվում՝ գործող նախագահ Կուրբանղուլի Բերդիմուհամեդովը: 2016 թվականի սեպտեմբերին ընդունված նոր Սահմանադրությամբ՝ երկրում նախագահի պաշտոնավարման ժամկետը 5-ի փոխարեն 7 տարի է:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



