Մեքսիկայի հետ սահմանին պարիսպը 21,6 մլրդ դոլար կնստի ԱՄՆ-ի վրա
МЕЖДУНАРОДНОЕՄեքսիկայի հետ սահմանին պարսպի կառուցումը 21,6 միլիարդ դոլար կնստի եւ կտեւի շուրջ երեք տարի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 9-ին հայտնել Է CNBS-ն՝ վկայակոչելով Միացյալ Նահանգների ներքին անվտանգության նախարարության հաշվետվությունը:
Գերատեսչության կազմած պլանը ենթադրում Է մինչեւ 2020 թվականը 2000 կիլոմետր երկարությամբ պարիսպների եւ ցանկապատերի կառուցում: Նշվում Է, որ 21,6 միլիարդ թիվը շատ ավելի բարձր Է, քան այն բոլոր թվերը, որոնք մինչ օրս նշվել են: Այսպես, Դոնալդ Թրամփը նախընտրական արշավի ժամանակ խոսում Էր 12 միլիարդ դոլարի մասին, Կոնգրեսում պարիսպը գնահատել են 15 միլիարդ:
Սպիտակ տանն այս պլանը մեկնաբանելուց հրաժարվել են՝ վկայակոչելով, որ նախագահն ինքն առայժմ այն չի տեսել: Այնուամենայնիվ, նշվում Է, որ վարչակազմը հուսով Է Կոնգրեսի հավանությունն ստանալ արդեն այս գարնանը եւ շինարարությունն սկսել աշնանը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



